Ընդհանուր ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի ամբիոն

Ամբիոնի գիտահետազոտական աշխատանքների կենտրոններն են Քվանտային երևույթների հետազոտաման և մոդելավորման, Աստաֆիզիկական հետազոտությունների և Ֆիզիկական էկոլոգիայի միջազգային գիտահետազոտական լաբորատորիաները:

Միջուկային ֆիզիկայի ամբիոն

Ամբիոնն իր աշխատանքները ծավալել է Հայաստանում միջուկային ֆիզիկայի և բարձր էներգիաների ֆիզիկայի կայացման և զարգացման ուղղություններին համապատասխան:

Տեսական ֆիզիկայի ամբիոն

Ամբիոնում անցկացվում են տեսական ֆիզիկայի հիմնարար և հատուկ մասնագիտական դասընթացները, ինչպես նաև կատարվում են գիտահետազոտական աշխատանքներ տեսական ֆիզիկայի բազմաթիվ բնագավառներում։

Մոլեկուլային ֆիզիկայի ամբիոն

Ամբիոն ունի հիմնական հինգ գիտական ուղղություններ ունի:

Պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոն

Ուսուցումը եւ գիտական հետազոտությունները ամբիոնում տարվում են տարբեր երկրների գիտական կենտրոնների եւ համալսարանների հետ համագործակցությամբ:

Օպտիկայի ամբիոն

Ժամանակակից սարքավորումների հեղուկբյուրեղական դիսփլեյներ, թելքաօպտիկական կապ, հեռադիտակներ, մանրադիտակներ, լազերներ – բազմազան և գրավիչ են օպտիկայի ուղղություններն ու հեռանկարները:

Բարձրագույն մաթեմատիկա

Վերջին տարիներին ամբիոնի շրջանավարտներից շատերը բարձրորակ ծրագրավորողներ և
գիտաշխատողներ են և ծավալում են ակտիվ գիտամանկավարժական գործունեություն Հայաստանի
Հանրապետությունում ։

Ֆիզիկայի ֆակուլտետի դեկանի հաշվետվություն(2018-2023թթ.)

Շատ լավ գիտենք, որ Հայաստանում ֆիզիկա մասնագիտությունը միշտ եղել է
եւ մնում է առաջատար: ՀՀ-ի ֆիզիկոսները տալիս են աշխարհի բարձր վարկանիշ
ունեցող ամսագրերում տպագրվող հոդվածների 54%-ից ավելին: Առաջատար
հետազոտությունների գծով դրամաշնորհների հաղթողների գրեթե 50%-ը նույնպես

ֆիզիկոսներ են: Ֆիզիկան ոչ միայն կրթություն եւ գիտություն է, այլ նաեւ աշխար-
հայացք եւ մտահորիզոն: Ամեն տարի ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը տալիս է փայլուն

շրջանավարտներ՝ լավ ֆիզիկոս գիտնականներ, տեղեկատվական, պաշտպանական
եւ այլ տեխնոլոգիաներում անհրաժեշտ ֆիզիկա լավ իմացող մասնագետներ:
Հանրապետության բազմաթիվ ձեռնարկությունների (այդ թվում ՏՏ) հիմնադիրները եւ
տնօրենները ֆիզիկայի ֆակուլտետի շրջանավարտներ են: Սակայն, այս ամենով
հանդերձ, ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի եւ ֆիզիկա մասնագիտության հեռանկարների
հետ կապված լուրջ մտահոգություններ ունենք կապված նրա հետ, որ մեր
գիտակրթական ոլորտի մաթեմատիկոս ղեկավարը չի հրաժարվում ֆիզիկայի
կարեւորությունը անտեսելուց: ԵՊՀ ղեկավարությունն էլ փորձում է իրականացնել
նրա հրահանգները: Խոսքն այն մասին է, որ փորձում են միավորել ֆիզիկայի եւ
ռադիոֆիզիկայի ֆակուլտետները եւ սառեցնել նոր բացված մասնագիտությունները,
այն իմաստով, որ դրանք դառնան ամբիոնների նման, ինչ որ կուրսից ուսանողները
ընտրեն: Այսինքն այս դեպքում չի լինի առանձին ընդունելություն: Փորձեմ կարճ
ներկայացնել վերջին 4 տարվա ընթացքում ֆիզիկայի ֆակուլտետի ձեռքբերումները եւ
սպասվելիք վտանգները:

Կարդալ ավելին