Բարձրագույն մաթեմատիկա

ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնը ստեղծվել է 1966թ.-ին՝ դեկան
(1963-1967թթ.) Տեր-Միքայելյանի նախաձեռնությամբ։ Այն մինչև 1980թ. կոչվում էր
մաթեմատիկական ֆիզիկայի ամբիոն:
Ամբիոնի աշխատակիցները ֆիզիկայի և ռադիոֆիզիկայի ֆակուլտետներում կարդացել են
մաթեմատիկական ընդհանուր և մասնագիտական հետևյալ առարկաներ:
Մաթեմատիկական անալիզ ,վերլուծական երկրաչափություն ,գծային հանրահաշիվ
դիֆերենցիալ հավասարումներ, ինտեգրալ հավասարումներ,կոմպլեքս փոփոխականի ֆունկցիաների
տեսություն, մաթեմատիկական ֆիզիկայի հավասարումներ, թվային մեթոդներ, դիսկրետ մաթեմատիկա
,գրաֆների տեսություն, հավանականությունների տեսություն,մաթեմատիկական վիճակագրություն, գծային
մոտարկումներ, ոչ գծային մոտարկումներ, ֆունկցիոնալ անալիզ, իրական անալիզ, օրթոգոնալ
բազմանդամներ
հատուկ ֆունկցիաներ, ֆուրիեի ձևափոխություններ ,ասիմպտոտիկ մեթոդներ,
ազդանշանների թվային մշակում:
Բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի առաջին վարիչը 1966-1979 եղել է ֆ.մ.գ. դոկտոր, պրոֆեսոր
Հանրի Ներսիսյանը, նա այժմ ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոս է և աշխատում է ՀՀ ԳԱԱ-ի մաթեմատիկայի
ինստիտուտում: Այդ տարիներին Ներսիսյանի ղեկավարությամբ ֆիզիկայի ֆակուլտետի 3-
շրջանավարտներ մաթեմատիկական ֆիզիկայի հավասարումներ մասնագիտությամբ պաշտպանեցին
թեկնածուական ատենախոսություններ ովքեր և հետագայում դարձան ֆ.մ.գ. դոկտորներ:
Ամբիոնը, այնուհետև, ղեկավարել են դոցենտներ Ֆերդինանտ Թալալյանը (1979-1986թթ.),
Սարգիս Հակոբյանը (1986-1988թթ.) և Անատոլի Կիտբալյանը(1989-2002թթ.):
Այդ տարիներին (1979-2002թթ.), ամբիոնում պարբերաբար իրականացվել են գիտամեթոդական
սեմինարներ, կատարվել են գիտական հետազոտություններ և ստացվել են կարևոր արդյունքներ:
2003թ.-ից ամբիոնը ղեկավարում է ֆ.մ.գ. դոկտոր, պրոֆեսոր Մարտին Գևորգի Գրիգորյանը:
Ամբիոնում իրականացվել է <<Մաթեմատիկական ֆիզիկայի մեթոդներ, գծային և ոչ գծային
մոտարկումներ>> մագիստրոսական կրթական ծրագիրը:
2012թ. Մ. Գրիգորյանի գիտական խմբի հենքի վրա ամբիոնում ստեղծվել է <<Գծային և ոչ գծային
մոտարկումների և դրանց կիրառման լաբորատորիա>> ԳՀ լաբորատորիան, որտեղ աշխատող
խոստումնալից երիտասարդները ներգրավված են նաև դասախոսական աշխատանքում:
Ոչ գծային մոտարկումներին («Greedy» ալգորիթին) նվիրված որոշ աշխատանքների համար 2010թ.
ամբիոնի վարիչ Մարտին Գրիգորյանն արժանացել է ՀՀ Նախագահի մրցանակին: Նա 4 անգամ անընդմեջ
ընդգրկվել է բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողների («Արդյունավետ գիտաշխատող
մրցույթ»)-ի հաղթողների ցուցակում:

Ամբիոնի աշխատակիցներից և ասպիրանտներից 7-ը պաշպանել են դոկտորական ատենախոսություն,
ևս 3-ը առաջիկայում կդառնան ֆ.մ.գ.դոկտորներ, 17-ը պաշտպանել են թեկնածուական
ատենախոսություն մաթեմատիկա մասնագիտությամբ:
Ամբիոնի աշխատակիցների կողմից տպագրվել են
1-մենագրություն , 15- դասագիրք և ձեռնարկ, 520- գիտական աշխատանք;
Ամբիոնի աշխատակիցներից և ասպիրանտներից 7-ը պաշպանել են դոկտորական ատենախոսություն,
17-ը դարձել են գիտության թեկնածուներ:
(Ամբիոնում աշխատորմ են 2- ֆ.մգ.դոկտոր պրոֆեսորներ, 3-ֆ.մ.գ.թ. դոցենտներ 3- ֆ.մ.գ.թ
ասիստենտներ 2019թ.):
Հատկանշական է նաև հետևյալ կարևոր փաստը․ վերջին 10 տարում բարձրագույն մաթեմատիկայի
ամբիոնի “Մաթեմատիկական ֆիզիկայի մեթոդներ, գծային և ոչ գծային մոտարկումներ” մագիստրոսական
կրթական ծրագրի 20-ից ավելի շրջանավարտներ պաշպանել են թեկնածուական ու դոկտորական
ատենախոսություններ մաթեմատիկա և ֆիզիկա մասնագիտությամբ և ակտիվ գիտաուսումական
գործունեություն են իրականացնում Հայաստանում:
Այդ շրջանավարտներից Ա. Մինասյանը 2012թ. հիմնել է տեղեկատվական տեխնալոգիանների ոլորտում
զգալի հաջողությունների հասած, 100-ից ավելի աշխատակիցներ ունեցող գիտաուսումնական կենտրոն,
որի բաժիններից մեկում
(2 ՀԵՐՑ-ում ) աշխատում են ինչպես ֆակուլտետի բարձր կուրսերի ուսանողներ, այնպես էլ ֆիզիկայի
ֆակուլտետն ավարտած բարձրորակ ծրագրավորողներ և գիտաշխատողներ՝ ֆիզիկոսներ ու
մաթեմատիկոսներ:
1998-2010թթ. ՀՀ կառավարության կողմից անընդմեջ ֆինանսավորվել են Գրիգորյանի գիտական
խմբի կողմից իրականացված հետևյալ թեմաները.
Ֆուկցիոնալ տարբեր տարածությունների Ֆունկցիաների ներկայացումը օրթոգոնալ շարքերով, Ֆուրիեի
շարքերի զուգամիտություն, Ունիվերսալության համակարգեր Lp տարածություններում,Գծային և ոչ
գծային մոտարկումներ:
2005-2007 թթ․և 2008-2010 թթ.-ին Կ. Ավետիսյանը ղեկավարել է հետևյալ թեմաները.
1.Անալիտիկ ֆունկցիաների տարածություններ բազմաչափ կոմպլեքս և հարմոնիկ անալիզում,
կիրառություններ,Կոմպլեքս և քվատերնիոն փոփոխականների ֆունկցիաների կշռային դասեր
բազմաչափ տիրույթներում:

Ամբիոնի աշխատանքները

  • ՈՒնիվերսալ ֆունկցիաներ և ունիվերսալ շարքեր
  • Միաչափ և բազմաչափ հարմոնիկ անալիզ
  • Ֆունկցիոնալ տարբեր տարածություններում գծային և ոչ գծային մոտարկումներ
  • Դասական համակարգերով Ֆուրիեի շարքերի զուգամիտություն
  • Ֆուրիեի արագ ձևափոխություններ
  • Բազմաչափ տիրույթներում խառը նորմով կշռային տարածություններ

I am text block. Click edit button to change this text. Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.

Ամբիոնի աշխատակիցները համագործակցել են ՀՀ Մաթեմատիկայի ինստիտուտի, ՌԴ Ստեկլովի անվան
մաթեմատիկայի ինստիուտի, Մոսկվայի, Սանկտ-Պետերբուրգի, Մինսկի, Թբիլիսիի, Վարշավայի,
Պարդյուի(ԱՄՆ), Մադրիդի համալսարանների, Գերմանիայի մի շարք գիտական կենտրոնների, Լոնդոնի
Կայսերական Քոլեջի (Imperial College) մաթեմատիկայի ֆակուլտետների առաջատար
մաթեմատիկոսների հետ:
Ամբիոնի շրջանավարտներից Ա. Մինասյանը 2012թ. հիմնել է տեղեկատվական տեխնալոգիանների
ոլորտում զգալի հաջողությունների հասած, 100-ից ավելի աշխատակիցներ ունեցող գիտաուսումնական
կենտրոն, որի բաժիններից մեկում(2 ՀԵՐՑ-ում ) աշխատում են ինչպես ֆակուլտետի բարձր կուրսերի ուսանողներ, այնպես էլ ֆիզիկայի
ֆակուլտետն ավարտած բարձրորակ ծրագրավորողներ և գիտաշխատողներ՝ ֆիզիկոսներ ու
մաթեմատիկոսներ:

Ամբիոնի աշխատակիցները