Միջուկային ֆիզիկա

Երևանի պետական համալսարանի Միջուկային ֆիզիկայի ամբիոնը հիմնադրվել է 1942 թ-ին ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ա. Ի. Ալիխանյանի կողմից: Հայաստանում միջուկային ֆիզիկայի զարգացման և գիտական կադրերի պատրաստման գործում էական դեր են խաղացել հանրաճանաչ ֆիզիկոսներ Ա. Ի. Ալիխանովը, Ա. Բ. Միգդալը, Լ. Դ. Լանդաուն, Ի. Յա. Պոմերանչուկը, Պ. Լ. Կապիցան, Լ. Ա. Արցիմովիչը և այլոք:

Տարբեր տարիներին ամբիոնը ղեկավարել են`

  • 1961 — 1969թթ. — ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պրոֆեսոր, Լ. Մ. Տեր-Միքայելյանը
  • 1969 — 1973թթ. — ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պրոֆեսոր, Հ. Հ. Վարդապետյանը
  • 1973 — 1975թթ. — ֆիզ-մաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, Յու. Լ. Վարդանյանը
  • 1975 — 2002թթ. — ֆիզ-մաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ա. Հ. Խուդավերդյանը
  • 2002 — 2005թթ. — ֆիզ-մաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ա. Ս. Դանագուլյանը
  • 2007 — 2013թթ. — ֆիզ-մաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Վ.Մ.Ցականովը
  • 2013 թ-ից ամբիոնը ղեկավարում է ֆիզ.- մաթ. գիտ. դոկտոր Ա.Ռ.Բալաբեկյանը

 

Ամբիոնի աշխատանքները

  • Ամբիոնն իր գիտահետազոտական և ուսումնական աշխատանքները հիմնականում ծավալել է Հայաստանում միջուկային ֆիզիկայի և բարձր էներգիաների ֆիզիկայի կայացման և զարգացման ուղղություններին համապատասխան`
  • Կոսմիկ ճառագայթների ֆիզիկա,
  • Լիցքավորված մասնիկների ճառագայթում տարբեր միջավայրերում,
  • Միջուկի և տարրական մասնիկների ֆիզիկա,
  • Ֆոտոնային և էլեկտրոնային մասնիկների ծնման պրոցեսների փորձարարական հետազոտություններ,
  • Փորձերի մեթոդիկայի և տվյալների մշակում,
  • Արագացուցչային ֆիզիկա և տեխնիկա,
  • Միջուկային ռեակտորների ֆիզիկա և ատոմային էներգետիկա,
  • Կիրառական միջուկային ֆիզիկա:Այս ուղղությունները ամբիոնի համար առաջիկայում գերակայող են` հաշվի առնելով միջուկային ֆիզիկայի զարգացման ներկայիս միտումները: Միջուկային ֆիզիկայի բնագավառի միջազգային կոլաբորացիաներում հայ գիտնականների ակտիվ մասնակցությամբ, Հայաստանում երրորդ սերնդի CANDLE սինքրոտրոնային լույսի աղբյուրի նախագծման և նոր ատոմակայանի կառուցմամբ են պայմանավորված ամբիոնում բակալավրիատի և մագիստրատուրայի կադրերի պատրաստման ծրագրերն ու մակարդակը:

 

  • Ուսանողներն իրենց դիպլոմային աշխատանքներն են կատարում և պրակտիկա ձեռքբերում ամբիոնի հետևյալ բազային ինստիտուտներում`
  • Ա. Ի. Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտը,
  • CANDLE սինքրոտրոնային ճառագայթման կենտրոնը, ԵՊՀ-ին կից գիտահետազոտական ինստիտուտը,
  • ՀԱԷԿ-ի և Ատոմվերահսկողությունը:Այս կազմակերպությունների առաջատար գիտնականներն ու մասնագետներն ակտիվ մասնակցություն ունեն ամբիոնում գիտական կադրերի պատրաստման, ուսանողների դիպլոմային աշխատանքների ղեկավարման և միջուկային ֆիզիկայի զարգացման ժամանակակից ուղղություններով դասախոսությունների անցկացման գործում:

 

  • Ամբիոնը համագործակցում է հետևյալ խոշոր գիտական կենտրոնների հետ`
  • Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտ (JINR, ՌԴ)
  • Գերմանիայի արագացուցչային կենտրոն (DESY, ԳԴ)
  • Միջուկային հետազոտությունների Եվրոպական կենտրոն (CERN, Շվեյցարիա)
  • Ջեֆֆերսոնի լաբորատորիա (CEBAF — JLAB, ԱՄՆ)
  • Պաուլ Շերերի ինստիտուտ (PSI, Շվեյցարիա)
  • Սան Պաոլոյի համալսարանի ֆիզիկայի ինստիտուտ, Բրազիլիա
  • Միջուկային ֆիզիկայի ուսուցման STAR-NET համացանցին, Ավստրիա:Ամբիոնն իր պատրաստակամությունն է հայտնում գիտական համագործակցության շրջանակներն ընդլայնելու և նոր կապեր հաստատելու համար:

2016 թվականին համագործակցության հուշագիր է ստորագրվել Բռնոյի (Չեխիա) տեխնոլոգիական համալսարանի հետ և համատեղ գիտական և ուսումնական ծրագրեր են իրականացվում այդ համալսարանի հետ ատոմային էներգետիկայի բնագավառում: 

Ամբիոնի աշխատակիցները