Օպտիկա

Օպտիկայի ամբիոնը հիմնադրվել է 1964 թվականին: Մինչև 1967 թ. ամբիոնի վարիչ է եղել Վիլեն Մկրտչի Ասլանյանը, 1967 — 1972 թթ.` Մելիստ Եղիշեի Մովսիսյանը, 1972 — 2007 թթ.` ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Յուրի Սերգեյի Չիլինգարյանը, 2007 — 2012 թթ.՝ Ռաֆիկ Սերգեյի Հակոբյանը: 2012 թ.-ից առայսօր ամբիոնի վարիչ է ֆիզ. — մաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռոման Բախշիի Ալավերդյանը (Ալլահվերդյանը):

Օպտիկայի ամբիոնի ներկայիս պրոֆեսորա-դասախոսական կազմը համալրել են ամբիոնի տարբեր տարիների շրջանավարտները: Ներկայումս ամբիոնում աշխատում է 1 ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, 1 ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, գիտության 4 դոկտոր և 8 թեկնածու:

Ամբիոնի նախաձեռնությամբ և ակտիվ մասնակցությամբ Երևանում կազմակերպվել են մի շարք կոնֆերանսներ` «Լազերային ճառագայթման փոխազդեցությունը հեղուկ բյուրեղների հետ» Համամիութենական I գիտական խորհրդակցությունը (1978 թ.), «Կոհերենտ և ոչ գծային օպտիկա» միջազգային XI կոնֆերանսը (1982 թ.): 1999 թվականին կազմակերպվել է ստոքաստիկ երույթների և ոչ գծային ֆիզիկայի հարցերին նվիրված միջազգային դպրոցը, Հայ ֆիզիկոսների I համաշխարհային կոնգրեսը (2005 թ.), «Հեղուկ բյուրեղների օպտիկա» (OLC — 11) միջազգային կոնֆերանսը (2011 թ.):

Ամբիոնի աշխատանքները

1974 թվականից առայսօր ամբիոնն ակտիվորեն զբաղվում է ոչ գծային օպտիկայի և ոչ գծային ֆիզիկայի, օպտոէլեկտրոնիկայի և նյութագիտության խնդիրներով: Այսօր ամբիոնն զբաղվում է վերջին տասնհինգ տարիների ընթացքում բուռն զարգացում ապրող հեղուկ բյուրեղների ոչգծային օպտիկայով, լուսահիդրոդինամիկայով, թերմոմեխանիկայով և քիրալ ֆոտոնային կառուցվածքների օպտիկայով (այդթվում` նանոմասնիկներով հարստացված): Ամբիոնում ստացված արդյունքների հիման վրա տպագրված է 300-ից ավելի գիտական հոդված` մեծ հեղինակություն վայելող միջազգային, ինչպես նաև տեղական ամսագրերում: Կիրառական նշանակություն ունեցող արդյունքները պաշտպանված են 10-ից ավելի հեղինակային իրավունքով:

  1. ՈՉԳԾԱՅԻՆ ՕՊՏԻԿԱ ԵՎ ՈՉԳԾԱՅԻՆ ՖԻԶԻԿԱ: 

Հետազոտությունների նպատակն է` Ռելաքսացիայի մեծ ժամանակներ ունեցող միջավայրերում ոչ ստացիոնար ոչ գծային օպտիկական երևույթների դինամիկայի ուսումնասիրման արդյունքում լազերային ճառագայթի ղեկավարման ու այլ օպտոէլեկտրոնային տարրերի ու համակարգերի մշակումն ու ստեղծումը: Հեղուկ բյուրեղներում արատների մակածմամբ փոքր չափերի օպտոէլեկտրոնային տարրերի, լազերային ճառագայթման աղբյուրների և ղեկավարման համակարգերի ստեղծումը:

2. ՕՊՏՈԷԼԵԿՏՐՈՆԻԿԱ ԵՎ ՆՅՈՒԹԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ:

Հետազոտությունների նպատակն է`  Գերմաքուր օպտիկական ապակիների ստացում, օպտիկական գրադիենտային տարրերի ստացում, Օպտիկական կապի համակարգերի մշակում և պատրաստում

3. ՊԻՆԴ ՄԱՐՄՆԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԻԿԱ: 

Հետազոտությունների նպատակն է` Մշակված մաթեմատիկական ապարատի հիման վրա  պոլիստորային թվաբանատրամաբանական սարքավորումների համակարգչային մոդելավորումը: Հաշվի P-ական համակարգում ոչ բուլյան տրամաբանությամբ գործող մեքենաների մաթեմատիկական և սխեմատեխնիկական սկզբունքների մշակում, որոնք կիրառելի են նաև քվանտային, օպտիկական և այլ տարրային հենքերի դեպքում:

4. ԳԵՐԿԱՐՃ ԼԱԶԵՐԱՅԻՆ ԻՄՊՈՒԼՍՆԵՐԻ ՖԻԶԻԿԱ: 

Հետազոտությունների նպատակն է` լազերային գերկարճ իմպուլսների անալիզի և սինթեզի մեթոդների մշակումը՝ ֆեմտովայրկյանային ժամանակային սանդղակում իմպուլսների գրանցման և կառավարման սարքերի ստեղծման հեռանկարով, կոհերենտ վերահսկման, ֆոտոնիկայի և հեռահաղորդակցության ոլորտներում կիրառության նպատակով:

Գերարագ օպտիկայի գիտահետազոտական լաբորատորիան, NATO SfP 978027 միջազգային ծրագրի աջակցությամբ, հագեցած է հետևյալ ժամանակակից սարքավորմամբ. պիկո-ֆեմտովայրկյանային լազերային համակարգ՝ Coherent Antares 76-S + Satory 774; ֆեմտովայրկյանային լազերային համակարգ՝ Verdi V10 + Mira 900F; օպտիկական սպեկտրալ անալիզատոր՝ Ando OSA 6315; ավտոկորրելատոր՝ APE pulse Check; Newport, ThorLabs ընկերությունների օպտիկական և մեխանիկական, և այլ սարքեր,

Ամբիոնի գիտական հետազոտությունները իրականացվում են 3 գիտահետազոտական լաբորատորիաներում, ինչպես նաև երկու պետական գրանտների շրջանակներում:

Ամբիոնում իրականացվող հիմնական գիտական թեմաներն են.«Լազերային ճառագայթման տարածումը և ստացիոնար ու ոչ ստացիոնար փոխազդեցությունը պլանար ալիքատարներում և պարբերական միջավայրերում», «Լազերային ճառագայթներով մակածված կողմնորոշումային և հիդրոդինամիկական երևույթների կանխատեսումն ու հետազոտումը հեղուկ բյուրեղներում և նրանց պոլիմերային կոմպոզիցիաներում», «Ոչգծային օպտիկական երևույթների և կառուցվածքային ֆազային (այդ թվում՝ լուսամակածված) անցումների հետազոտումը հեղուկ բյուրեղական համակարգերում», «Անհամասեռ անիզոտրոպ միջավայրում բևեռացված լույսի տարածման վեկտորական նկարագրությունը»), «Քվանտային և ոչ գծային ֆիզիկական կորելացված համակարգերում հակադարձ կապի տեսական ու փորձարարական ուսումնասիրություններ», «Լազերային ճառագայթումը կառավարող սարքերի մշակում և հիմնական բնութագրերի հետազոտում», «Լազերային Ճառագայթման ոչգծային ինքնազդեցության և փոխազդեցության երևույթների կիրառությունները ֆոտոնիկայի և հեռահաղորդակցության խնդիրներում» 

Ներկայումս ամբիոնը սերտորեն համագործակցում է մի շարք ճանաչված գիտական կենտրոնների հետ, որոնց թվում են` Փարիզի Բարձրագույն դպրոցի վիճակագրական ֆիզիկայի լաբորատորիան, Լիոնի բարձրագույն դպրոցի ֆիզիկայի լաբորատորիան, Ֆլորենցիայի օպտիկայի ազգային ինստիտուտը, Կենտրոնական Ֆլորիդայի համակսարանը, Լավալ համալսարանը Կանադայի Քվեբեկ քաղաքում, Կիրառական ֆիզիկայի ինստիտուտը Գերմանիայի Դառմշտատ քաղաքում, Կալիֆոռնիայի պետական համալսարանը և Մոսկվայի պետական համալսարանի Միջազգային լազերային կենտրոնը: Իսկ այդ կենտրոններում աշխատող ամբիոնի շրջանավարտները ամուր կապ են ապահովում գիտական համագործակցության հետագա զարգացման համար: XLIM Institut de Recherche, Département Photonique, Limoges, France; COPL, Université Laval, Québec, Canada; ULB, Service d’Optique et d’Acoustique, Bruxelles, Belgium; University of California, Irvine, Department of Chemistry, USA; Technology & Applications Center, Newport Corporation, Irvine, USA.  Հայկական կողմից՝ լաբորատորիան համագործակցում է ԼՏ-Պիռկալ ձեռնարկության հետ՝ ի նպաստ գիտություն-արտադրություն կապի (գիտական արտադրանքի ներդրում արտադրությունում)

Ամբիոնի աշխատակիցները