21-րդ դարում մենք մուտք ենք գործում համաշխարհային ռիսկերի, ինչպես նաև քաղաքականության քվանտային ֆիզիկայի վարքագծի ժամանակաշրջան։ Սոցիալական, քաղաքական իրադարձությունները 21-րդ դարում բացարձակապես տարբերվող վարքագիծ են ունենալու։ Համաշխարհային ռիսկերի վարքագիծը տեխնոլոգիաների, համաճարակների կամ ահաբեկչության դեպքում ամբողջովին տարբերվելու է 20 -րդ դարի նրանց վարքագծից։ Եվ, քանի որ ռիսկերը քվանտային ֆիզիկայով են նկարագրվում, ապա դրանց լուծումները ևս պետք է քվանտային լինեն։ Ուստի, բարի գալուստ 21- րդ դար, որտեղ ձեզնից յուրաքանչյուրը պետք է մտածի տարբեր, որտեղ ձեզնից յուրաքանչյուրը պետք է լինի ստեղծարար, ինչպես նաև՝ քվանտային…