Ընդունելությունն իրականանում է հետեւյալ մասնագիտություններով

(Բակալավր)

«Ֆիզիկան» ֆիզիկայի ֆակուլտետի հիմնական մասնագիությունն է, որն իր մեջ
ներառում է տեսական, մոլեկուլային, միջուկային, պինդ մարմնի, մաթեմատիկական
ֆիզիկաները, օպտիկան, աստղաֆիզիկան, էլեկտրականությունն ու
մագնիսականությունը: Այս մասնագիտությամբ ավարտողներից լավագույնները
դառնում են ֆիզիկոս-գիտնականներ: Շրջանավարտները աշխատանքի կարող են
տեղավորվել ՀՀ բուհերի տեխնիկական տարբեր ֆակուլտետներում, ակադեմիական
ինստիտուտներում, «Գալակտիկա» ՓԲԸ, «ԼՏ Պիրկալ» ՓԲԸ, «Լազերային ֆիզիկա»
ՓԲԸ, հայկական ատոմակայանում, Ա.Ալիխանյանի անվ. Ազգային գիտական
լաբորատորիայում (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ), «քենդլ» սինքրոտրոնային
հետազոտությունների ինստիտուտում, ՀՀ բազմաթիվ տեղետվական և այլ
տեխնոլոգիական ձեռնարկություններում (Synopsys, EIF, Ֆիլիպ Մորիս Արմենիա
ՍՊԸ, “Instigate design”, 2Hz, 10Web, Krisp, OneMarketData, National Instrument,
SADA systems, Mentor Graphics, ALCYONE, Xilinx Armenia և այլն): Դասավանդվող առարկաների ցանկը

«Միջուկային ռեակտորների ֆիզիկան» ֆակուլտետում երկրորդ,  երկար տարիներ
գործող, մասնագիտությունն է: Այս մասնագիտությունը ստացող շրջանավարտները
աշխատանքի կարող են տեղավորվել հայկական ատոմակայանում,«հայատոմ»
գիտահետազոտական ինստիտուտում, միջուկային և ռադիացիոն անվտանգության
կենտրոնում, Ա.Ալիխանյանի անվ. Ազգային գիտական լաբորատորիայում (Երևանի
ֆիզիկայի ինստիտուտ), «քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների
ինստիտուտում: Դասավանդվող առարկաների ցանկը

«Նանոֆիզիկա և առաջատար տեխնոլոգիաներ» մասնագիտությամբ ավարտողները
կարող են աշխատել հետևյալ հիմնարկություններում. ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ,
ԵՊՀ ռադիոֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության ֆակուլտետներ, ՀՀ ԳԱԱ
ֆիզիկական հետազոտությունների, ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի եւ
ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտներ, Ալիխանյանի անվան ազգային
գիտական լաբորատորիա, «CANDLE» ինստիտուտ, Հայաստանյան այլ համալսարաններ
Հայաստանի ատոմային էլեկտրակայան, «ՍԻՆՈՓՍԻՍ Արմենիա» ՓԲԸ, ՀՀ
հանքարդյունաբերական եւ մեքենաշինական գործարաններ, նոր բացվելիք
նանոտեխնոլոգիաների կենտրոն։ Դասավանդվող առարկաների ցանկը

«Տվյալների մշակումը ֆիզիկայում և արհեստական բանականություն»
մասնագիտության շրջանակներում պատրաստվելու են կադրեր Տեղեկատվական
Տեխնոլոգիական  կենտրոնների համար: Մասնագետներ, ովքեր շատ լավ գիտեն նաև
ֆիզիկա: Այս մասնագիտությունը ստացող շրջանավարտների աշխատանքի
տեղավորվելու համար ունենք նախնական պայմանավորվածություններ առաջատար
տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության, ձեռնարկությունների
ինկուբատոր հիմնադրամի (EIF), Ֆիլիպ Մորիս Արմենիա ՍՊԸ-ի, «Instigate
design»-ի,  Xilinx Armenia-Արա Մարկոսյան, SADA Systems-Հովիկ Սաֆոյան, և
ուրիշների հետ: Նրանք խիստ կարիք ունեն նման մասնագետների:  Ունենք շատ
շրջանավարտներ, որոնք հիմնել են IT ընկերություններ, օրինակ՝ Արտավազդ
Մինասյանը 2Hz, 10Web, Krisp; Լևոն Հովսեփյանը – Armenian office: OMD
(OneMarketData) LTD, main organization based in USA; Արթուր Գալստյանը –
National Instrument-ի դուստր ձեռն. և այլն:
Այս մասնագիտությունը շատ պահանջված է նաև ֆիզիկայի այնպիսի
բնագավառներում ինչպիսիք են Ժամանակակից Աստղաֆիզիկան, միջուկային
ֆիզիկան, պինդ մարմնի ֆիզիկան (Artem Oganov (USPEX), Albert Aganov և
ուրիշներ): Դասավանդվող առարկաների ցանկը

«Երկակի նշանակության տեխնոլոգիաների ֆիզիկա» մասնագիտությունը պատրաստելու է կադրեր ինչպես ՀՀ քաղաքացիական գիտական, ինժեներական, տեխնոլոգիական ու արտադրական կազմակերպությունների, այնպես և ՊՆ-ի և ռազմարդյունաբերական տեխնոլոգիական կենտրոն­նե­րի ձեռնարկությունների համար: Կադրեր, ովքեր շատ լավ գիտեն մաթեմատիկան, ֆիզիկան, տեխնիկան, նյութագիտությունը, քաղաքացիական և ռազմական տեխնոլոգիաները: Ովքեր պետք է մեծ ներդրում ունենան մեր երկրի ռազմական հզորության բարձրացման և նոր բնույթի զենքեր ստեղծելու մեջ: Այս մասնագիտու­թյան շրջանավարտները պահանջված են ՊՆ – ում,  Ռազմարդյունաբերության պետական կոմիտեում («65 ՌԳ» ՓԲԸ, «Պատնեշ» ՓԲԸ, «ԵրՄՄԳ» ՓԲԸ, «Լազերային տեխնիկա» ՓԲԸ, «Չարենցավանի հաստոցաշինական գործարան» ԲԲԸ, «Գառնի-Լեռ» ԲԲԸ, «Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի ՀԿԲ» ՓԲԸ ), ԼՏ Պիրկալում: Գիտական Ավանում (National Instruments), Xilinx Armenia, SADA Systems պահան­ջված են մասնագետներ, որոնք լավ ֆիզիկա գիտեն, ռազմական տեխնոլոգիաներ գիտեն, կարող են պաշտպանական խնդիրներ դնեն և լուծեն: Դասավանդվող առարկաների ցանկը

Հակիրճ ֆակուլտետի մասին

Ֆակուլտետն ունի յոթ ամբիոն։ Դասավանդվող առարկաներին կարող եք ծանոթանալ այստեղ: Ֆակուլտետում ակտիվ գործում են երիտասարտական կառույցներ երիտասարդների գիտական ուսումնական կյանքը առավել հետաքրքիր դարձնելու համար։ Մենք համագործակցում ենք մի շարք կազմակերպությունների, միջազգային համալսարանների հետ ուսանողների փոխանակման եւ այլ ծրագրերի շրջանակնում, համագործակցությունների հետ կարող եք ծանոթանալ այստեղ:

Անհրաժեշտ տեղեկություններ

Ֆակուլտետի ընդունելության կարգի, տարբեր մասնագիտություններով անվճար, վճարովի տեղերի եւ ուսման վճարի հետ ծանոթանալու համար կարող եք այցելել ԵՊՀ կայքէջ:

2019 թվականին անվճար ընդունվելու համար ամենացածր շեմն եղել է երկու առարկայի գումարման արդյունքում 21 միավորը:

Մագիստրոսի կրթական մակարդակում ուսուցում կազմակերպվում է հետևյալ ծրագրերով

Ծրագրի նպատակն է գիտահետազոտական եւ գիտատեխնիկական հաստատություններում տեսական ֆիզիկայի օգտագործմանը եւ ներդրմանը պատրաստ մասնագետների թողարկումը, որոնք ունակ կլինեն՝

  • կատարել գիտական, գիտամեթոդական, գիտամանկավարժական աշխատանքներ, ինչպես նաեւ մանկավարժական աշխատանք ԲՈՒՀ-երի ուսումնական ծրագրերով,

մշակել փորձարարական հետազոտությունների արդյունքները, դրանք համեմատել տեսական հետազոտությունների կամ մոդելային հաշվարկների արդյունքների հետ եւ բացահայտել, թե տեսական որ մոդելներն են առավել ճշմարտանման բացատրում ուսումնասիրվող պրոցեսների մեխանիզմները, 

  • մոդելավորումների արդյունքների հիման վրա կատարել կանխատեսումներ եւ կայացնել որոշումներ` հետագա աշխատանքների արդյունավետ կազմակերպման եւ հետազոտությունների իրականացման նպատակով:

Ծրագրի նպատակն է. 

  • Ուսանողներին տալ կոնդենսացված միջավայրի ֆիզիկայի վերաբերյալ խոր գիտելիք եւ իմացություն, ծանոթացնելով պինդմարմինների ուսումնասիրման տեսական եւ փորձարարական հիմնական մեթոդներին:
  • Ուսանողներին օժտել պինդ մարմնային նանոֆիզիկայի եւ նյութագիտության վերաբերյալ գիտելիքով եւ իմացությամբ:
  • Պատրաստել գործնական հմտություններով օժտված գիտատեխնիկական կադրեր՝ պինդ մարմնային միկրո- եւ նանոէլեկտրոնային սարքաշինության, նյութերի ռենտգենագրական եւ էլեկտրոնագրական ախտորոշման (դիագնոստիկա), հանքարդյունաբերության եւ մետալուրգիայի բնագավառներում:
  • Ուսանողներին օժտել գործնական խնդիրները քննադատաբար դիտարկելու, վերլուծելու, գնահատելու, մեկնաբանելու եւ դրանց արդյունքում լուծումներ, գիտական եւ ճարտարագիտական նախագծեր առաջադրելու եւ ղեկավարելու կարողություններով:

Ծրագրի նպատակն է.

  • ուսանողին ծանոթացնել կենսաբանական եւ սինթետիկ պոլիմերների տարածական կառուցվածքը ապահովող ֆիզիկական սկզբունքներին, մակրոմոլեկուլների կառուցվածքի հետազոտման ժամանակակից տեսական եւ փորձարարական մեթոդներին:
  • նախապատրաստել կենսաֆիզիկայի, մոլեկուլային կենսաբանության, բարդ համակարգերի կենսաֆիզիկայի, պոլիմերների ֆիզիկայի եւ ֆիզքիմիայի, օգտագործմանը եւ ներդրմանը կողմնորոշված մասնագետներ:

Ծրագիրը նպատակ ունի ուսանողներին տրամադրել.

  • փորձարարական միջուկային ֆիզիկայի, արագացուցչային տեխնիկայի եւ ատոմային էներգետիկայի հիմնախնդիրների վերաբերյալ գիտելիք եւ իմացություն:
  • Միջուկային ֆիզիկայի, արագացուցչային տեխնիկայի եւ ատոմային էներգետիկայի բնագավառներում ուսումնասիրվող պրոցեսների մոդելավորման վերաբերյալ գիտելիք եւ իմացություն, ինչպես նաեւ գործնական հմտություններ՝ դրանց նախագծման, մշակման, ինչպես նաեւ օպտիմալ աշխատանքային ռեժիմի ստացման վերաբերյալ 
  • Տվյալ ոլորտին առնչվող տվյալների ստացման, համակարգելու եւ վերլուծելու ունակություն:
  • գիտամեթոդական, գիտամանկավարժական աշխատանքներ, ինչպես նաեւ մանկավարժական աշխատանք ԲՈՒՀ-երի ուսումնական ծրագրերով կատարելու հմտություն, շարունակել ուսումն ասպիրանտուրայում:

Announcement

Master’s Scholarship Application Form

Այս մասնագիտությունը ստացող շրջանավարտները կարող են աշխատել՝ ՊՆ – ում,
Ռազմարդյունաբերության պետական կոմիտեյում («65 ՌԳ» ՓԲԸ, «Պատնեշ» ՓԲԸ, «ԵրՄՄԳ» ՓԲԸ,
«Լազերային տեխնիկա» ՓԲԸ, «Չարենցավանի հաստոցաշինական գործարան» ԲԲԸ, «Գառնի-Լեռ» ԲԲԸ,
«Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի ՀԿԲ» ՓԲԸ ), ԼՏ Պիրկալում, Գիտական Ավանում
(National Instruments): Այս և ուրիշ շատ հիմնարկներում պահանջարկված են մասնագետներ, որոնք
լավ ֆիզիկա գիտեն, ռազմական տեխնոլոգիաներ գիտեն, կարող են պաշտպանական խնդիրներ դնեն և
լուծեն:

Ծրագրի նպատակն է պատրաստել.

  • հիմնարար ֆիզիկայի տարբեր բնագավառներում օպտիկական եւ լազերային հետազոտություններով զբաղվող մասնագետներ,
  • գիտա-արդյունաբերական միավորումներում օպտիկական եւ լազերային ժամա-նակակից տեխնոլոգիաների օգտագործմանը եւ ներդրմանը կողմնորոշված, օպտիկական սարքեր եւ սարքավորումներ նախագծող, դրանց բնութագրերը ուսումնասիրող եւ աշխատանքային ռեժիմները օպտիմալացնող մասնագետներ,
  • գիտամեթոդական եւ գիտամանկավարժական աշխատանքներ, ինչպես նաեւ ԲՈՒՀ-երի ուսումնական ծրագրերով մանկավարժական աշխատանք իրականացնող մասնագետներ:

ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում իրականացվում է համատեղ մագիստրոսական ծրագիր Բուրգունդիայի Ֆրանչ-Կոմտե համալսարանի (Ֆրանսիա, Université Bourgogne Franche-Comté (UFBC)) հետ միասին։ Ուսումնական և հետազոտական ծրագրի մի մասը անցկացվում է Երևանի պետական համալսարանում, իսկ մյուս մասը Բուրգունդիայի Ֆրանչ-Կոմտե համալսարանում։ Ոսումնառության արդյունքում ծրագրի մասնակիցները ստանում են կրկնակի դիպլոմ՝ Երևանի պետական համալսարանի դիպլոմ «Օպտիկա» մասնագիտությամբ և Բուրգունդիայի Ֆրանչ-Կոմտե համալսարանի դիպլոմ «Ֆիզիկա, ֆոտոնիկա և նանոտեխնոլոգիա» մասնագիտությամբ։ Ներկայումս ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողներ և շրջանավարտներ իրենց մագիստրոսական և ասպիրանտական ծրագրերն են իրականացնում Բուրգունդիայի Ֆրանչ-Կոմտե համալսարանում։

Միջուկային գիտելիքները այժմ շատ կարևոր են. Միջուկային անձնակազմի նախորդ սերունդը ծերացել է. երկրներն ընդլայնում են միջուկային ծրագրերը. միջուկային կայանքների ծերացումը կարող է մարտահրավերների առաջ կանգնել` ապահովելու դրանց անվտանգ շահագործումը: Գոյություն ունի ռադիոակտիվ թափոնների երկարաժամկետ կառավարման անհրաժեշտություն և հատկապես միջուկային ծրագրերը դադարեցնող երկրների համար: Այս ծրագրի սահմաններում դուք կսովորեք, թե ինչպես օգտագործել, փոխանցել և պահպանել գիտելիքները միջուկային էներգիայի հետագա զարգացման համար: Դասընթացը նախատեսված է միջուկային ռեակտորների և ատոմային էներգետիկայի մասնագիտությունների ուսանողների համար: Դասընթացը մշակվել է միջուկային գիտելիքների կառավարման վերաբերյալ Ատոմային Էներգետիկայի Միջազգային Գործակալության չափորոշիչների հիման վրա:

«Պինդմարմնային նանոֆիզիկա եւ նանոնյութեր» մագիստրոսական կրթական ծրագիրը պատրաստում է մասնագետներ հարաճուն արագությամբ զարգացող եւ ընդգրկման ծավալը շեշտակիորեն ընդլայնող մի բնագավառում, որն անպայմանորեն դառնալու է ժամանակակից տեխնոլոգիական հասարակության ձեռքբերումների կարեւորագույն հենասյունը: Պինդմարմնային նանոֆիզիկայի նվաճումները եւ նանոնյութերի ստացման արագորեն կատարելագործվող տեխնոլոգիաները ոչ միայն ձեւավորում են ժամանակակից նյութագիտության զարգացման հեռանկարները, այլեւ բացահայտում ժամանակակից օպտոէլեկտրոնային սարքաշինության, էներգետիկայի, մետալուրգիայի, հանքարդյունաբերության, բնապահպանության զարգացման լավագույն ուղիները: Այս գիտելիքի կրողներն առաջիկայում դառնալու են մեր երկրում բարձր պահանջվածության մասնագետներ՝ իրենց ծառայությունը բերելով գիտության, առողջապահության եւ բարձր տեխնոլոգիական ու ռազմական արդյունաբերության ամենատարբեր ոլորտներում: Կրթական այս ծրագիրն ուսանողներին կօժտի գործնական խնդիրները քննադատաբար դիտարկելու, վերլուծելու, գնահատելու, մեկնաբանելու եւ դրանց արդյունքում լուծումներ, գիտական եւ ճարտարագիտական նախագծեր առաջադրելու, գործարար ծրագրեր նախաձեռնելու եւ ղեկավարելու կարողություններով: Այս հեռանկարի վկայությունն են աշխահրում եւ ՀՀ-ում օրըստօրե շատացող եւ նանոնյութերի կիրառմամբ ամենատարբեր ծառայություններ մատուցող ձեռնարկությունները։

Առավել մանրամասների հետ կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

 

2019 թվականին ամենացածր շեմն անվճարի համար եղել է երկու առարկայի գումարման արդյունքում 21 միավորը

Ֆիզիկայի ֆակուլտետը համագործակցում է մի շարք միջազգային համալսարանների հետ ուսանողների փոխանակման եւ այլ ծրագրերի շրջանակնում, համագործակցությունների հետ կարող եք ծանոթանալ այստեղ: