ՈՒսանողական գիտական ընկերություն

ԵՊՀ հիմնադրումից (1919 թ.) մի քանի տարի հետո սկսել են գործել ամբիոնային ուսանողական գիտական խմբակներ: 1947 թ. սեպտեմբերին հրավիրվում է այդ խմբակների անդամների ընդհանուր ժողով, և որոշվում է ստեղծել ԵՊՀ ՈՒԳԸ: ԽՍՀՄ փլուզման ժամանակ Հայաստանում ճգնաժամային իրավիճակին զուգընթաց, ի թիվս գիտական ուղղվածություն ունեցող այլ ստորաբաժանումների, ՈՒԳԸ-ն դադարել է գործել: Սակայն 1996 թ. մայիսի 25-ին այն վերահիմնադրվել է, ընդունվել է նոր կանոնադրություն, ընտրվել ՈՒԳԸ գիտական խորհուրդ:

ԵՊՀ ՈՒԳԸ նախագահն է Մերի Փանոսյանը: Ֆիզիկայի Ֆալուլտետի ՈՒԳԸ նախագահն է Մհեր Խաչատրյանը, քարտուղարը` Ելենա Հակոբյանը:

Ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը հանդիսանում է մաս՝ Երևանի պետական համալսարանի ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության, որը ուսանողներին և ասպիրանտներին միավորող համալսարանական ստորաբաժանում է: Նրա նպատակն է նպաստել ուսանողության գիտական, ստեղծագործական և հոգևոր զարգացմանը: Այդ նպատակով ՈՒԳԸ-ն կազմակերպում է գիտաժողովներ, սեմինարներ ու դասախոսություններ, հրատարակում երիտասարդ գիտնականների և ուսանողների գիտական հոդվածները:

Սիրելի ուսանողներ, մաս կազմեք ֆակուլտետի գիտական կյանքի անդամագրվելով ուսանողական գիտական ընկերությանը: Մանրամասների համար այցելեք ֆեյսբուքյան էջ :

Ուսանողական խորհուրդ

Ուսանողական խորհուրդը կազմված է հետևյալ հանձանժողովներից։ 1.Գիտակրթական հանձնաժողով։ 2.Մշակույթի հանձնաժողով։ 3.Իրավագիտության հանձնաժողով։ 4.Սոցիալական հանձնաժողով։ 5.Լրատվության և հասարակության հետ կապերի հնձնաժողով։ Ուսանողական խորհրդի ներկայիս նախագահն է Լիլիա Բերբերյանը, նախագահության անդամը Լիլիթ Եգանյանը, քարտուղարը Մելանի Քունցմանը:

Ֆիզիկայի ֆակուլտետի Ուսանողական Խորհուրդը կառույց է, որ ներկայացնում է ուսանողների իրավունքներն ու շահերը, բարձրաձայնում գոյություն ունեցող խնդիրները և առաջարկում լուծումներ։ Միևնույն ժամանակ ապահովում է ուսանողական կյանքի ակտիվությունը, կազմակերպում մի շարք մասնագիտական և ժամանցային միջոցառումներ և ծրագրեր։ Մանրամասների համար այցելեք ֆեյսբուքյան էջ ։

OSA

OSA (The Optical Society) միջազգային կազմակերպությունը հանդիսանում է օպտիկայի ոլորտի գիտական խոշորագույն կազմակերպություններից մեկը: Այն հիմնադրվել է 1916 թվականին: Այս տարիների ընթացքում OSA-ը կազմակերպել է բազմաթիվ գիտական կոնֆերանսներ, դպրոցներ, տարբեր գիտակրթական միջոցառումներ:

OSA կազմակերպության՝ ԵՊՀ և ԳԱԱ ուսանողական մասնաճյուղը հիմնադրվել է 2004 թ.-ին: Առաջին նախագահը եղել է Նիկոլայ Բալասանյանը: Մասնաճյուղը հանդիսանում է բազում կոնֆերանսների, գիտական դպրոցների, դպրոցներ այցելությունների, հանրային ցուցադրությունների և այլ միջոցառումների կազմակերպիչ:

Սիրելի ուսանողներ, մաս կազմեք OSA (The Optical Society)-ի ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի, ինչպես նաեւ OSA միջազգային կառույցին: Տեղեկացվեք կազմակերպվող միջազգային ու տեղական բազմաթիվ գիտական կոնֆերանսների, դպրոցների եւ մի շարք այլ գիտակրթական միջոցառումների մասին: Մանրամասների համար այցելեք մեր կայքէջ եւ ֆեյսբուքյան էջ:

SPIE

SPIE — ն օպտիկայի և ֆոտնիկայի միջազգային ընկերություն է։ Այն միավորում է օպտիկայով, ֆոտոնիկայով և գիտությամբ զբաղվող աշխարհի տարբեր երկրների ուսանողներին ու գիտնականներին։ Ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողների կողմից դրա շրջանակներում կազմակերպվում են սեմինարներ, միջազգային գիտաժողովներ։ Դրանք շատ լավ առիթ են հանդիսանում միջազգային կապեր հաստատելու ուսանողների և դասախոսների միջև ու փոխանակային ծրագրեր իրականացնելու համար։ Ուսանողներն այցելում են դպրոցներ, շփվում աշակերտների հետ ու նրանց համար բացահայտում գիտությունը և հատկապես օպտիկան։ Ամեն տարի SPIE — ի անդամներից մեկը կամ երկուսը մոտ մեկ շաբաթով մեկնում են լիդերշիփի ԱՄՆ կամ Եվրոպա, մասնակցում կոնֆերանսի և ներկայացնում իրենց հայաստանյան մասնաճյուղը։ SPIE — ի բոլոր անդամների միջև ստեղծվում է ընկերական միջավայր, ձեռք են բերում թիմային աշխատանք կատարելու հմտություններ և ունենում են միասին ժամանակ անցկացնելու լավ հնարավորություն։

Սիրելի ուսանողներ, մաս կազմեք SPIE(The International Society of Optics and Photonics)  ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի եւ միջազգային կառույցին:SPIE միջազգային կազմակերպությունը հանդիսանում է օպտիկայի ոլորտի գիտական խոշորագույն կազմակերպություններից մեկը: Տեղեկացվեք կազմակերպվող միջազգային գիտական կոնֆերանսների, դպրոցների մասին և փորձեք լինել գիտակրթական միջոցառումների ակտիվ մասնակիցներից ու կազմակերպիչներից մեկը: Մանրամասների համար այցելեք հետևյալ կայքէջ և մեր ֆեյսբուքյան էջ։

Young Minds

Young Minds-ը գիտական կազմակերպություն է` Ֆիզիկայի Եվրոպական ասոցիացիայի (EPS) երիտասարդ մտքեր նախագծի Երևանյան մասնաճյուղը, որի նպատակը գիտության հանրայնացումն է և գիտության զարգացմանը հնարավորինս նպաստելը։ Հիմնադրվել է 2017թ-ին։ Կազմակերպության ներսում ուսանողնները՝ ապագա գիտնականները կազմակերպում են տարաբնույթ միջոցառումներ՝ այցեր դպրոցներ, գիտական կենտրոններ, արշավներ, սեմինարններ, հանդիպում քննարկումներ, հնարավորություն են ունենում մասնակցելու միջազգային կոնֆերանսների, և վաղ տարիքից ձևավորելու գիտական կապեր։

Ասյտեղ դուք հնարավորություն կունենաք ձեր գաղափարները կյանքի կոչելու և գիտության զարգացման գործում ձեր ներդրումն ունենալու։Այս կառույցի Երեւանյան գործունեության մասին կարող եք տեղեկանալ իրենց ֆեյսբուքյան էջից: