Ակադեմիկոս Գ. Սահակյանի անվան տեսական ֆիզիկայի ամբիոն

Երևանի Պետական Համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում տեսական ֆիզիկայի ամբիոնը գործում է 1951թ.-ից ի վեր: Տեսական ֆիզիկայի ամբիոնում կատարվող հետազոտությունների առանձին ուղղություն են կազմում գրավիտացիայի այընտրանքային տեսությունները (սկալյար-թենզորական, բիմետրիկ և այլն)։ Այդ հետազոտությունների հիմնական նպատակներից մեկն է եղել տիեզերական կառուցվածքների առաջացման Վիկտոր Համբարձումյանի կողմից առաջարկված վարկածի տեսական հիմնավորումը։ Այլընտրանքային տեսությունների շրջանակներում հետազոտվել են գերխիտ երկնային մարմինների մոդելներ։ Ամբիոնում առաջարկվել է նաև նոր տիպի այլընտրանքային տեսություն, որը միավորում է սկալյար-թենզորական և բիմետրիկ տեսությունների բնորոշ գծերը։ Ակադեմիկոս Գուրգեն Սահակյանի նախաձեռնությամբ, 1980-ական թվականների սկզբից տեսական ֆիզիկայի ամբիոնում սկսել են զբաղվել քվանտային վակուումի հատկությունների ուսումնասիրմամբ ուժեղ արտաքին գրավիտացիոն դաշտերում։ Նման դաշտերում վակուումը կարող է դրսևորել հատկություններ, որոնք էապես տարբեր են սովորական նյութի հատկություններից։ Մասնավորապես, համապատասխան էներգիա-իմպուլսի թենզորը կարող է խախտել սինգուլյարությունների վերաբերյալ Հոկինգ-Պենրոուզի թեորեմների պայմանները։ Դա հնարավորություն է տալիս խուսափել Հարաբերականության ընդհանուր տեսությունում առաջացող սինգուլյարություններից (կոսմոլոգիական մոդելներ, սև խոռոչներ) և ստանալ եզակիություններից զերծ լուծումներ։ Դիտարկվող քվանտային երևույթները կարևոր դեր են խաղում վաղ Տիեզերքում։ Ամբիոնին կից գործում է «Տեսական ֆիզիկայի ամբիոնի բազային գիտահետազոտական լաբորատորիան»։ Լաբորատորիան հիմնադրել և մինչև իր մահը (2000թ) ղեկավարել է ԳՍՍահակյանը։ Այնուհետև, մինչև 2017թ լաբորատորիայի գիտական ղեկավարն է եղել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ֆ.մ.գ.դ., պրոֆեսոր Էդվարդ Չուբարյանը։  2017թ-ից լաբորատորիան ղեկավարում է ֆ.մ.գ.դ., պրոֆեսոր Արամ Սահարյանը։ 

Ամբիոնի աշխատանքներ

Տեսական ֆիզիկայի ամբիոնում և ամբիոնին կից «Տեսական ֆիզիկայի ամբիոնի բազային գիտահետազոտական լաբորատորիան» կատարվում են ակտիվ գիտահետազոտական աշխատանքներ հետևյալ ուղղույթուններով

 

  • Գրավիտացիայի այլընտրանքային տեսույուններ
  • Քվանտային վակուում
  • Գրավիտացիայի ռելատիվիստական տեսություններ և դրանց աստղաֆիզիկական ու կոսմոլոգիական կիրառությունները
  • Գերխիտ աստղերի ֆիզիկա
  • Ճառագայթման պրոցեսների ֆիզիկա
  • Պլազմայի ֆիզիկա
  • Ռեակտորների ֆիզիկա
  • Գերհաղորդականությունը և գերհոսունությունը երկնային մարմիններում
  • Վակուումային քվանտային երևույթներ արտաքին դաշտերի առկայությամբ և դրանց կիրառությունները կոսմոլոգիայում
  • Քվանտային մեխանիկայի և դաշտի տեսության ինտեգրվող համակարգեր,
  • Ինտեգրվող սպինային համակարգեր
  • Մագնիսական երևույթներ կոնդենսացված միջավայրերում և երկնային մարմիններում
  • Կոնֆորմ դաշտերի և լարային տեսություններ
  • Ժամանակակից մեթոդներով բազմաբյուրեղային թաղանթների ձևագոյացման պրոցեսների տեսական հետազոտությունների իրականացում
  • Տեխնոլոգիական պրոցեսների կառավարման մեթոդների մշակում

 

  • Բարձր էներգիայի էլեկտրամագնիսական պրոցեսները բյուրեղային միջավայրերում (արգելակային ճառագայթում, էլեկտրոն-պոզիտրոնային զույգերի ծնում) արտաքին ազդակների առկայությամբ

Գիտական հետազոտությունների հիմնական ուղղություններն են. Գրավիտացիայի ռելատիվիստական տեսություններ և դրանց աստղաֆիզիկական ու կոսմոլոգիական կիրառությունները (Է.Վ. Չուբարյան, Ռ.Մ. Ավագյան, Ա.Ա. Սահարյան, Գ.Հ. Հարությունյան, Ա.Վ. Հովսեփյան, Լ.Շ. Գրիգորյան), Գերխիտ աստղերի ֆիզիկա (Է.Վ. Չուբարյան, Ռ.Մ. Ավագյան, Գ.Հ. Հարությունյան, Լ.Շ. Գրիգորյան, Կ.Մ. Շահաբասյան), Ճառագայթման պրոցեսների ֆիզիկա, պլազմայի ֆիզիկա (ՀՀ ԳԱԱ ՖԿՊԻ հետ համատեղ) (Բ.Վ. Խաչատրան, Ռ.Գ. Պետրոսյան, Ա.Ս. Քոթանջյան, Ա.Ա. Սահարյան), Լազերային ֆիզիկա և քվանտային տեխնոլոգիաներ (Գ.Յ. Կրյուչկյան), Ռեակտորների ֆիզիկա (Ա.Վ. Հովսեփյան), Քվարկային նյութի գերհաղորդականություն (Կ.Մ. Շահաբասյան), Վակուումային քվանտային երևույթներ արտաքին դաշտերի (գրավիտացիոն, էլեկտրամագնիսական) առկայությամբ և դրանց կիրառությունները կոսմոլոգիայում (Ա.Ս. Քոթանջյան, Ա.Ա. Սահարյան), Քվանտային և դասական մեխանիկայի ինտեգրվող համակարգեր, ինտեգրվող սպինային համակարգեր: Երկչափ դաշտերի և լարերի տեսություններ (Ա.Պ. Ներսեսյան, Տ.Ս. Հակոբյան, Վ.Ռ. Օհանյան, Գ.Ա. Սարգսյան), Ժամանակակից մեթոդներով բազմաբյուրեղային թաղանթների ձևագոյացման պրոցեսների տեսական հետազոտությունների իրականացում, գործնական տեխնոլոգիական պրոցեսների կառավարման մեթոդների մշակում (Է.Ա. Նազարյան, Ա.Վ. Հովսեփյան), Բարձր էներգիայի էլեկտրամագնիսական պրոցեսները բյուրեղային միջավայրերում (արգելակային ճառագայթում, էլեկտրոն-պոզիտրոնային զույգերի ծնում) արտաքին ազդակների առկայությամբ (ՀՀ ԳԱԱ ՖԿՊԻ հետ համատեղ) (Լ.Շ. Գրիգորյան, Ա.Ա. Սահարյան, Ա.Ս. Քոթանջյան, Բ.Վ. Խաչատրյան),

I am text block. Click edit button to change this text. Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.

Ամբիոնի աշխատակիցներ