Ակադեմիկոս Վ. Համբարձումյանի անվան ընդհանուր ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի ամբիոն

1933 թվականին Երևանի պետական համալսարանում բացվեց ֆիզ․-մաթ. ֆակուլտետը, որի կազմում կաին երկու ամբիոններ` մաթեմատիկայի և ընդհանուր ֆիզիկայի՝ որն անվանվում էր էքսպերիմենտալ ֆիզիկայի ամբիոն: Ամբիոնի առաջին վարիչը եղել է Հովհաննես Նավակատիկյանը (1933 — 1937 թթ.): Այնուհետև ամբիոնի վարիչներ են եղել․ Նորայր Քոչարյանը (1938 — 1952թթ.), Մարտիրոս Կյուրեղյանը (1952-1960թթ.), Արշալույս Դադայանը (1960 — 1968 թթ.), Ռաֆիկ Հովհաննիսյանը (1968 — 1977 թթ.), Դավիթ Սեդրակյանը (1977 — 1987 թթ․, 1994 — 2014 թթ.), Գագիկ Վարդանյանը՝ ընդհանուր ֆիզիկայի I ամբիոն (1987 — 1993 թթ.), Մարտին Աբրահամյանը՝ ընդհանուր ֆիզիկայի II ամբիոն (1992-1994թթ.):

2009 թ. Վ. Համբարձումյանի անվ. Աստղաֆիզիկայի ամբիոնը միացվել է Ընդհանուր ֆիզիկայի ամբիոնին և միացյալ ամբիոնը մինչ այժմ կոչվում է Վ. Համբարձումյանի անվ. Ընդհանուր ֆիզիկայի և Աստղաֆիզիկայի ամբիոն: Աստղաֆիզիկայի ամբիոնը բացվել է 1945 թ. ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի ղեկավարությամբ, ով մինչև 1994 թ. եղել է ամբիոնի վարիչ: Այնուհետև ամբիոնի վարիչներ են եղել Միշա Ղազարյանը, Արա Ավետիսյանը:

2014 թվականից մինչև այժմ Ընդհանուր ֆիզիկայի ամբիոնը ղեկավարում է ֆիզ․-մաթ. գիտ․ դոկտոր, պրոֆեսր Ատոմ Ժորայի Մուրադյանը:

Ընդհանուր ֆիզիկայի ամբիոնը ուսումնա-գիտական մի մեծ կոլեկտիվ է, որն իր մեջ ընդգրկում է տարբեր գիտական թեմաներով զբաղվող խմբերի, որոնք ժամանակակից գիտության մակարդակով, կատարում են տեսական և փորձարարական աշխատանքներ:

Ամբիոնի աշխատանքները

Գիտական ուղղություններ

  • Գերհոսելի նեյտրոնային աստղերի մագնիսական դաշտի առաջացման մեխանիզմները, բաբախիչների ռադիոճառագայթումը, կոմպակտ գերխիտ օբյեկտների գրավիտացիոն ճառագայթումը:
  • Ատոմների քվանտամեխանիկական վարքը լազերային ճառագայթման դաշտում, ատոմային ինտերֆ‎երոմետրեր, քվանտային գործառույթներ:
  • Գրավիտացվող համակարգերի դինամիկա, հիդրոդինամիկական մրրիկներ
  • Ոչ կարգավորված պլաստիկ և հեղուկ բյուրեղային համակարգերի թերմոդինամիկական և առաձգական հատկություններ
  • Բաց ալիքային վեկտորների մակերևույթով, պարուրաձև, կառուցվածքային շերտի և բազմաշերտ համակարգերի,‎ ֆոտոնիկ բյուրեղների օպտիկական հատկությունների ուսումնասիրություն
  • Կենսաբանական բնական նանոկառուցվածքների ստացումն ու փորձնական ուսումնասիրությունը, դրանց ձևավորման մեխանիզմները
  • Կիսահաղորդչային նանոբյուրեղներ պարունակող ապակիների օպտիկական հատկությունների ուսումնասիրությունը՝ կախված ջերմային մշակման ռեժիմից:

Աստղաֆիզիկական հետազոտությունների լաբորատորիայի գիտական թեմատիկան ընդգրկելու է.

  1. ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի Շմիդտի 1 մետրանոց դիտակի վրա 10.5 և 40 պրիզմաներով Մ. Ա. Ղազարյանի կողմից կատարված երկնքի շրջահայական թիթեղների թվայնացումը, որը երկնքի վրա ծածկել է ավելի քան 2000 քառ. աստիճան տիրույթ:
  2. Թվայնացված շրջահայական թիթեղների վրա նոր գերմանուշակագույն ավելցուկով (ԳՄԱ) գալակտիկաների հայտնաբերումը:
  3. Նշված թիթեղների վրա կարմիր և կապույտ աստղերի հայտնաբերումը:
  4. Ցածր գալակտիկական լայնություն ունեցող տիրույթներում գերկարմիր օբյեկտների հայտնաբերումը:
  5. Հայտնաբերված օբյեկտների մանրակրկիտ ուսումնասիրումը` Բյուրականի աստղադիտարանի 2.6 մ, Ռուսաստանի Դաշնության Հատուկ աստղաֆիզիկական աստղադիտարանի 6 մ և Իտալիայի Լոյանոյի աստղադիտարանի 1.52 մ դիտակներով սպեկտրալ և լուսաչափական դիտումների իրականացման միջոցով:
  6. Հայտնաբերված օբյեկտների վիճակագրական ուսումնասիրությունը:

Գիտական աշխատանքներ

  • Աստղաֆիզիկոսների խմբի կողմից կատարվող գիտական աշխատանքների հիմնական ուղղություններն են․
  • Թիթեղների վրա հայտնաբերված նոր գերմանուշակագույն ավելցուկով գալակտիկաների և աստղերի ուսումնասիրություն
  • Սպեկտրալ-լուսաչափական և վիճակագրական ուսումնասիրություն
  • Թիթեղների թվայնացում և նոր օբյեկտների հայտնաբերում:Ամբիոնը պատրաստում է «Աստղաֆիզիկա» մասնագիտությամբ մագիստրոսներ։

 

Համագործակցություններ

Ամբիոնի անբաժան մաս է կազմում ԵՊՀ աստղադիտարանը, որը հիմնադրվել է 1933 թ.։ Հենց այստեղ են կատարվել առաջին աստղագիտական ուսումնասիրությունները: Այստեղ է գործել նաև Երկրի արհեստական արբանյակների դիտման կայանը, որն այդ ժամանակաշրջանում միակն էր Կովկասում: 1957 — 1980 թթ. այն ղեկավարել է պրոֆ. Բ.Ե. Թումանյանը, այնուհետև ղեկավարն էր պրոֆ. Մ.Ա. Ղազարյանը: Արհեստական արբանյակների դիտման կայանը գործել է մինչև ԽՍՀՄ-ի փլուզումը:

ԵՊՀ աստղադիտարանը, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանը, ծառայում են որպես ուսումնական և գիտական բազա ամբիոնի համար:

ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի 1մետրանոց Շմիդտի դիտակով, 1.50 և 40 պրիզմաներով կատարվել են երկնքի շրջահայական դիտումներ, որն ընդգրկել է ավելի քան 2000 քառ․աստիճան տիրույթ։

Ամբիոնի աշխատակիցները