
դեկտեմբերի 19, 2020

Վեբինարի ընացքում կներկայացվեն հետևյալ կարևորագույն թեմաները․
1․ Ընդհանուր ինֆորմացիա արտասահմանում ուսումը շարունակելու և հետազոտություններ կատարելու վերաբերյալ։
2․ Ինֆորմացիա մի շարք դրամաշնորհների և ծրագրերի վերաբերյալ (Եվրոպայի ուղղվածությամբ)։
3․ Ներկա կատարվող հետազոտությունները ԳԿԻ ֆիզիկայի ոլորտում։
4․ Կապը գիտական և արդյունաբերական ոլորտների միջև։
5․ Օպտիկայի և լազերային ֆիզիկայի ոլորտները արդյունաբերության մեջ։
դեկտեմբերի 14, 2020

Դեկտեմբերի 14-ին ժամը 16-00 ZOOM հարթակով տեղի կունենա առցանց փոքր գիտաժողով նվիրված Կուրչատովի ինստիտուտի 75 ամյակին:
Զեկուցման թեմա: Ժամանակակից միջուկային ռեակտորներ և միջուկային վառելիք
Զեկուցող: Մասլով Յուրի Ալեկսանդրովիչ /ՄԻՖԻ/
Միջոցառման օգտատիրոջ համարը և գաղտնաբառը հետևյալն են
Zoom https://us02web.zoom.us/j/81615260176…
դեկտեմբերի 5, 2020

նոյեմբերի 30, 2020


սեպտեմբերի 28, 2020




Սեպտեմբերի 28-ին, ժամը 19։00
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ամենաՈՒԳԸ֊ն հրավիրում է մեր բոլոր առաջին կուրսեցիներին ծանոթանալու մեր կառույցին, ինչու չէ` մեր ընտանիքի անդամը դառնալու համար։
Ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության նպատակն է նպաստել ուսանողության գիտական, ստեղծագործական և հոգևոր զարգացմանը։
Հանդիպմանը կխոսեն ֆիզիկայի ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Մհեր Խաչատրյանը և քարտուղար Ելենա Հակոբյանը։

ՄԵՆՔ քեզ սպասում ենք։

Մասնակցության հղումը ստանալու համար` ԳՐԱՆՑՎԵԼ



https://forms.gle/fUELYXL8opVtVaCb7
օգոստոսի 27, 2020

Սիրով ցանկանում ենք տեղեկացնել, որ սույն թվականի օգոստոսի 27-ին ժամը 19։00-ին տեղի կունենա օնլայն սեմինար՝ նվիրված ազդանշանների թվայիյն մշակման ոլորտում եղած արդիական խնդիրներին։ Սեմինարի ընթացքում կլինի պատմական ակնարկ այդ ոլորտի մասին, կքննարկվի կապը մեքենայական ուսուցման հետ, ինչպես նաև կդիտարկվի մեծ կիրառություն ունեցող խնդիրների օրինակներ, ինչպիսիք են՝ ազդանշաններից աղմուկի մաքրումը, մարդկային ձայնի ճանաչումը, ձայնային ազդանշանից տեքստի ստացման խնդիրը և այլն։ Սեմինարը կվարի ֆիզիկայի ֆակուլտետի բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի ասիստենտ ֆիզ․ մաթ․ գիտ․ թեկնածու, Krisp ընկերության գիտական խմբի գլխավոր գիտնական Ստեփան Սարգսյանը, ով այս տարի դարձել է HIVE-ի հայտարարած HIVE Ventures 30 Under 30 Armenians in Tech մրցանակաբաշխության հաղթած 30 մասնակիցներից մեկը։ Սիրով սպասում ենք բոլորիդ։
Մասնակցության համար խնդրում ենք լրացնել:
օգոստոսի 27, 2020


Շատերի մոտ միջուկային ֆիզիկան ասոցացվում է միջուկային ռումբի, ատոմակայանների, բժշկության հետ, սակայն այն ունի նաև այլ կիրառություններ, որոնց մասին շատերս անգամ պատկերացում չունենք։
Վստահ ենք, որ բոլորիդ մոտ կան հարցեր, որոնց պատասխանը կուզենաք ստանալ։ Սեմինարի ընթացքում կիմանանք միջուկային զենքի, էներգետիկայի և միջուկային ֆիզիկայի այլ կիրառությունների մասին։


Zoom-ի հղում
Մասնակցության համար, խնդրում ենք լրացնել հայտը։
օգոստոսի 20, 2020

Պետական Համալսարանի Ֆիզիկայի Ֆակուլտետի Ուսանողական Գիտական Ընկերությունը և OSA ուսանողական կազմակերպությունը սիրով հրավիրում են մասնակցելու բազմամաս սեմինարների առաջին մասին, որի ընթացքում Իտալիայի Տրենտոյի Համալսարանի գիտաշխատող Ստեֆանո Սինյորինին կներկայացնի միջմոդային չորս ալիքների խառնումը սիլիցիումում՝ միջին ինֆրակարմիր տիրույթի հերալդավորված միակ ֆոտոնի համար։ Սեմինարը տեղի կունենա 2020 թվականի օգոստոսի 20-ին, Երևանի ժամանակով ժամը 17։00-ին։
Զում հղում
հունիսի 27-ից հուլիսի 25, 2020
Մրցույթ
Երևանի Ֆիզիկայի Ֆակուլտետը, Եվրոպայի ֆիզիկայի ասոցիացիայի Yerevan Young Minds-ի և SPIE student chapter-ի հետ համատեղ կազմակերպում է վիդեո-մրցույթ՝#ScienceOnCamera: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է՝
-
Ընտրել որևէ երևույթ, որի բացատրությունը կարող եք տալ փոքրիկ գիտափորձի միջոցով,
-
Տեսանկարահանել գիտափորձը կատարելու գործընթացը՝ բացատրելով ողջ ընթացքը։ Կարևոր պայմաններն են՝
-
Տեսահոլովակի տևողությունը չպետք է գերազանցի 3 րոպեն։
-
Տեսահոլովակի վերջում ներդնել՝ «Հզոր Գիտությո՛ւն՝ Հզո՛ր Հայաստան» կարգախոսը։
-
Տեսահոլովակը պետք է ուղղարկել yerevanyoungminds@gmail.com հասցեին մինչ հունիսի 27-ը ներառյալ՝ կցելով Ձեր ինքնակենսագրականը։
-
Հունիսի 28-ին բոլոր տեսահոլովակները կներբեռնվեն YouTube- յան ալիքում։
-
Մրցույթը կմեկնարկի հաջորդ օրը և կավարտվի հուլիսի 25-ին։ Հաղթողները կընտրվեն հետևյալ 3 անվանակարգերում՝
-
Լավագույն մատուցում
-
Երևույթի ամենահետաքրիր ներկայացում
-
Հանդիսատեսի համակրանք
մայիսի 19-ին, 2020
Մանրամասներ
Ֆիզիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի, մագիստրատուրայի 1-ին և 2-րդ կուրսի և ասպիրանտուրայի 1-ին կուրսի ուսանողներ,
Xilinx Armenia և Instigate design կազմակերպությունների հետ կազմակերպում ենք սեմինար-քննարկում երկու նախագծերի շրջանակներում: Սեմինարի նպատակն է ներկայացնել այդ նախագծերի բովանդակությունը, նպատակ ունենալով, որ ձեզանից մի քանիսը իրենց ուսմանը զուգահեռ աշխատեն այդ պրոեկտների վրա, լավ աշխատավարձով և հեռանկարով: Սեմինարը տեղի կունենա 19.05.20 Երկուշաբթի օրը ժամը 19:00: Միջոցառմանը կարող եք մասնակցել այս հղման միջոցով:
մայիսի 16-ին, 2020
Լույսի Միջազգային Օրը
Հայաստանում գործող SPIE (ԵՊՀ և ՀՌՀ & ԳԱԱ) և OSA (ԵՊՀ & ԳԱԱ, ՀՌՀ և ՖՀԻ) ուսանողական կազմակերպությունները սիրով հրավիրում են՝ նշելու Լույսի Միջազգային Օրը և Լազերի ստեղծման 60֊ամյակը Հայաստանում՝ կազմակերպելով առցանց սեմինար։
ԾՐԱԳՐՈՒՄ`
13.00-13.05-Լույսի Միջազգային Օր՝ Տաթևիկ Չալյան
13.05-13.35-Օպտիկայի Պատմություն` Հակոբյան Ռաֆիկ
13.35-13.40-Օպտիկական փորձերի ցուցադրում
13.40-14.10-Լույսի Քվանտային Տեսության Ներածություն` Սարգսյան Հայկ
14.10-14-40-Քվանտային ինֆորմացիա և քվանտային օպտիկա` Հայրապետյան Դավիթ
14.40-14.50-Օպտիկական փորձերի ցուցադրում
14.50-15.20-Քվանտային համակարգիչներ` Ավետիսյան Հակոբ
15.20-15.50-Լազերի Պատմություն` Բունիաթյան Գագիկ
15.50-16.10-Օպտիկական փորձերի ցուցադրում
16.10-16.40-Լազերների կիրառությունները օպտիկական մագնիսաչափության մեջ` Պապոյան Արամ
16.40-17.10-3D լազերային տպիչներ` Ազիզբեկյան Հրայր
17.10-17.15-Օպտիկական փորձերի ցուցադրում
17.15-17.30-Ֆիզիկան դպրոցում` Ազիզբեկյան Հրայր
Միջոցառումը տեղի կունենա մայիսի 16-ին, մասնակցել կարող են բոլորը։
Գրանցվել կարող եք այստեղ:
մայիսի 14-ին, 2020

Մայիսի 14-ին ժամը 15:00-ին տեղի կունենա Ֆիզիկայի ֆակուլտետի և ՖՖ գ/հ ինստիտուտի հերթական սեմինար-վեբինարը:
Թեմա՝ Անալոգ Նեյրոնային Ցանցերը Օպտիկայում
Զեկուցող՝ Մուշեղ Ռաֆաելյան, մեր շրջանավարտը Բորդոյից, Ֆրանսիա: Նա սեպտեմբերից վերադառնում է ֆիզիկայի ֆակուլտետ, ԵՊՀ:
Վեբինարի համար անհրաժեշտ ինֆորմացիան։
Ներածությունը և վերնագիրը անգլերեն ու հայերեն տարբերակներով:
Smartgatevc-ի ֆեյսբուքի հայտարարությունը համատեղ վեբինարի մասին։
Իրենք ասեցին որ google meet֊ը ավելի լավ է վեբինարի համար, սա էլ համապատասխան լինքը — https://bit.ly/Webinar_Optics
Հոսթի համար իրենք իվենթից request են ուղարկել ԵՊՀ Ֆիզիկայի Ֆակուլտետի էջին մոդերատորը/ադմինը կկարողանա ընդունել։
Պետք է միայն նշված լինքի վրա սեղմել, դրանից հետո պետք է գրեք ձեր անունը ու սեղմեք ask to join դրանից հետո ադմինիստրատորը կընդունի ձեզ: Սա ընդհանուր տարբերակն է, բայց հնարավոր է որ էտ ստուգման մասն էլ չլինի ու միանգամից միանաք։ Zoom-ի նման պարզ է։
մայիսի 10-ին, 2020
Ֆիզիկայի ֆակուլտետի ՈւԳԸ-ի նախաձեռնությամբ սույն թվականի մայիսի 10-ին տեղի է ունենալու առցանց սեմինար։
Այս սեմինարի ընթացքում կծանոթանանք «ֆիզիկական շարժիչների» կիրառություններին և կքննարկենք բարձր ազատության աստիճան ունեցող համակարգ, որով կփորձենք ստանալ ստատիստիկայի միջոցով ստացված` մեզ հայտնի Մաքսվել-Բոլցմանի բաշխումը։
Կծանոթանանք ծրագրի-սիմուլացիայի աշխատանքի սկզբունքին, որը գրված է c# ծրագրավորման լեզվով, իսկ տվյալները մշակված են Python լեզվով։
•Physics Engines
•Ideal gas model-laws
•Collision detection algorithms
•Simulation and visualization
•Results (comparison with theoretical distribution)
Զեկուցող` Ruben Poghosyan
(ֆիզիկայի ֆակուլտետի տեսական ֆիզիկայի ամբիոնի 3րդ կուրսի ուսանող):
💻Zoom հարթակի լինքը ստանալու համար օգտագործեք հետեւյալ հղումը:
մայիսի 10-ին, 2020

Կիրակնօրյա կինոդիտում
Այս անգամ ուղևորվում ենք դեպի Մարս: Ֆիլմը մեծ էկրան է բարձրացել 2015 թվականին։ Սցենարը գրվել է ամերիկացի գրող՝ Էնդի Վեյերի «Մարսեցին» գրքի մոտիվներով։ Գլխավոր մարսեցու դերում վայելելու ենք օսկարակիր Մեթ Դեյմոնի խաղը։
Միացիր մեզ և բացահայտիր գիտության հրաշքներով լի կինոաշխարհը։
Ֆիլմի «սենյակի» հղումը ստանալու համար խնդրում ենք լրացնել հայտը հետեւյալ հղումով:
մայիսի 3-ին, 2020
Կիրակնօրյա կինոդիտում
Սպասում եք, չէ՞, մեր կինոդիտումներին։
Դիտելու ենք Ռոն Հովարդի կենսագրական դրաման, որը պատմում է Ջոն Ֆորբս Նեշի կյանքի մասին։
Պատմությունը սկսվում է Ջոնի վաղ տարիներից, երբ նրա մոտ սկսում է զարգանալ պարանոյիկ շիզոֆրենիա, որը ուղեկցվում էր հալյուցինացիաներով ու հարվածի տակ էր դնում նրա աշխատանքն ու անձնական կյանքը։
Գրանցման և «սենյակի» հղումը ստանալու համար՝ սեղմեք հետեւյալ հղմանը:
Կինոդիտումը տեղի կունենա մայիսի 3-ին ժամը` 20:00:
ապրիլի 25-ին, 2020

Պայքարենք Վիրուսի Դեմ Գիտնականի հետ
Խոսելու ենք բուն վիրուսի և իմունային համակարգի մասին։ Պարզելու ենք նրա վարքն օրգանիզմում և ստանալու ավելի լայն՝ գիտական մոտեցում:
Հանդիպում ենք ամսի ապրիլի 25-ին, ժամը`11:00։ Մասնակցելու համար սեղմեք հետեւյալ հղմանը:
ապրիլի 26-ին, 2020

Կիրակնօրյա կինոդիտում
Գիտության մեջ գոյություն ունեցող ամենագեղեցիկ և ամենահզոր երևույթներից մեկն անսահմանություն է։
Այս կիրակի միասին տեսնելու ենք այն հնդիկ տղայի պատմությունը, ով կարողացավ սկիզբ չունեցող անսհամանությանն ի վերջո սկիզբ տալ գիտության մեջ ։
Դե՛, իսկ Դեյվ Փաթլի, Ջերեմի Այրոնսի և մյուսների փայլուն դերասանական խաղը կուղեկցի Ձեզ ողջ ֆիլմի ընթացքում:
Գրանցման և «սենյակի» հղումը ստանալու համար՝ սեղմեք հետեւյալ հղմանը:
Կինոդիտումը տեղի կունենա ապրիլի 26-ին ժամը` 20:00:
ապրիլի 22-ին, 2020

Հեղուկ բյուրեղներ և նրանց կիրառությունները
Իսկ գիտե՞ք, որ LCD հեռուստացույցների էկրանը բաղկացած է հեղուկ բյուրեղներից։
Հետաքրքրե՞ց։
Ուստի, հրավիրում ենք բոլորին ապրիլի 22-ին, ժամը՝ 18։00-ին Կանադայի Լավալի համալսարանից Տիգրան Դադալյանի վեբինարին, ով կխոսի հենց հեղուկ բյուրեղների մասին։
Նա նաև կկիսվի իր գիտական փորձով։
Բաց մի թողեք կարանտինի ժամանակ ինքնակրթվելու, նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու հնարավորությունը։
Սիրով կսպասենք։
Վեբինարը տեղի կունենա ZOOM առցանց հարթակի միջոցով։
Միանալու համար նշված ժամին Zoom ծրագրի միջոցով կարող եք անցնել հղումով:
Կամ միանալ հետևալ ID հասցեով` 928 5409 0920։